06 09 2019

Ռուսաստանի մեծահարուստ հայերն ասոցիացիա են ստեղծել

Ռուսաստանի մեծահարուստ հայերն ասոցիացիա են ստեղծել

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին.

«Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը:

«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն վաղուց է աջակցում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին: Այս ասոցիացիայի ստեղծումը կօգնի համախմբել գործընկերների ջանքերը` նպատակ ունենալով ավելի ամրապնդել առևտրային փոխգործակցությունը և կդառնա ևս մեկ քայլ դեպի ավելի նեղ համագործակցությունը երկու երկրների գործնական շրջանակների համար»:

Նշենք, որ Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարար մեծահարուստներ, որոնց թվում է նաև «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»։ 

Ասոցիացիան հիմնվել է այս շաբաթվա ընթացքում, Մոսկվայում։ Այն գլխավորում է հենց Սամվել Կարապետյանը։ Իսկ նրանից բացի, ի թիվս այլ գործարարների, ասոցիացիայի հիմնադիր-անդամ են դարձել․

«Ֆորա-բանկի» նախագահ Հայկ Իգնատյանը,

Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը,

«Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը,

Գինի ներմուծող «Լուդինգ» ընկերության համասեփականատեր Արմեն Շահազիզյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ