«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ․
«Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։ Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է գործել պատասխանատու, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:
Ցանկացած բաժանում (հայերի և արցախցիների) ներկա իրավիճակում վտանգավոր է։ Դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը