26 05 2024

Հիմա ամբողջ աշխարհի գերխնդիրն այս տարածաշրջանը մեզնից պոկելն է․ Սամվել Կարապետյան

Հիմա ամբողջ աշխարհի գերխնդիրն այս տարածաշրջանը մեզնից պոկելն է․ Սամվել Կարապետյան

Կասկածից վեր է, որ Սյունիքը միշտ կանգնած է լինելու այս ճանապարհին։ Ուստի հիմա ամբողջ աշխարհի  հիմնական խնդիրը մեր այդ տարածաշրջանը պոկելն է։ Կարծում եմ՝ սա երբեք չի լինի։ Այս մասին Մոսկվայում կայացած «Հայկական բիզնես ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ձեռներեց Սամվել Կարապետյանը։

Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ Արևմուտք-Արևելք միջանցքի հիմնական մասնակիցները համաձայնության են եկել ամբողջ բիզնես գործընթացի անխափանության և թվայնացման մասին։

 

«Կասկած չկա, որ Սյունիքը միշտ կանգնած է լինելու այս ճանապարհին։ Ուստի հիմա ամբողջ աշխարհի հիմնական խնդիրը մեր այդ տարածաշրջանը պոկելն է։ Կարծում եմ, որ դա երբեք չի լինի»,- նշել է Սամվել Կարապետյանը։

 

«Հայկական բիզնես ֆորում» միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 400 ձեռներեցներ, հասարակական գործիչներ և հյուրեր, անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ։ Վերջին անգամ այս բիզնես ֆորումը կայացել է Երևանում 2021 թվականին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ