04 09 2019

Լևոն Քոչարյանը փաստերով կպատասխանի ապատեղեկատվություններին



«Ճիշտն ասած Ձեզանից եմ լսում, բայց չեմ բացառում, որ «Իմ քայլը» տարբերակներ է քննարկել և պարտադրել ՍԴ-ին, որ իրենց ուզածով որոշում կայացնեն։ Իսկ եթե նման քննարկումներ եղել են, ճնշման փորձեր, ապա որոշումը հրապարակելուց հետո, պարզ կլինի, թե ինչքանով են արդյունավետ եղել ճնշումները։ Շատ կարևոր է դատավորի ներքին անկախությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդ Լևոն Քոչարյանը։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք դատավորներ Արևիկ Պետրոսյանը և մյուսները կարող են անաչառ լինել, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես էլ կասկածում եմ Վահե Գրիգորյանին, մարդն այդքան տարիներ մեզ դեմ արտահայտվող է եղել»:

Հրայր Թովմասյանի անաչառության մասին էլ նշեց, որ հայրը նրա հետ երբեք չի առնչվել:  Իսկ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանն անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ եթե դատարանների վրա ճնշում են տեսնում, թող դիմեն իրավապահներին, ասաց․ «Եկեք ամեն մեկի ասածին չանդրադառնամ։ Մարդիկ կան՝ բան են խոսում, փաստաբանների երեխեքին են թաղում, մարդիկ կան Ազգային ժողովում ասում են, որ ես «Rolls royce» մեքենա եմ քշում, հասկանո՞ւմ եք, էնքան սուտ բաներ կա։ «Հատուկ բթամիտների համար» այսօր երեկոյան Facebook-ի ու Instagram-ի էջերում կտեղադրեմ այն փաստերը, որոնց մասին բոլորը գիտեն, բայց շատ մարդիկ «իրենց հիմարի տեղ են դնում»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ