02 09 2019

Իշխանությունների փիառը սկսել է վատ աշխատել. Աղասի Ենոքյան



«Այո, ուզում էին Գագիկ Խաչատրյանի ձերբակալմամբ հասարակությանը շեղել Ամուլսարի թեմայից, բայւց այս անգամ կարծես դա չաշխատեց, իշխանությունները չկարողացան անհրաժեշտ հնչեղություն ապահովել»,- լրագրողների հետ զույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունների փիառը սկսել է վատ աշխատել, ինչ էլ բնականաբար, ազդում է ռեյտինգի վրա:

«Իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում ֆեյսբուքին, որի դերը գնալով թուլանում է և կա նաև հոգնեցման էֆեկտ, մարդիկ գնալով հոգնում են, բացի այդ, երբ շատ են լինում հրապարակումները, ընդհանուր դիտումներն ընկնում են»,- նկատեց Աղասի Ենոքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ