02 09 2019

Անսարք ինքնաթիռի ուղևորները տեղափոխվել են Մոսկվա

Անսարք ինքնաթիռի ուղևորները տեղափոխվել են Մոսկվա

Անսարքության պատճառով Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարած Բոինգ 737 ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները  «Արմենիա» ավիաընկերության ձեռնարկմամբ շահագործված «Տարոն Ավիա»-ի EK-73797 Boeing 737-500 օդանավով ապահով տեղափոխվել են Մոսկվա:

Հիշեցնենք, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ