31 08 2019

Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Արցախի նախագահի նստավայրում «Ոսկե արծիվ» շքանշանները հանդիսավոր պայմաններում Բակո Սահակյանը հանձնեց հերոսների հարազատներին»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ