10 09 2023

Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը. Արշավիր Ղարամյանի գրառումը

Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը. Արշավիր Ղարամյանի գրառումը

Արցախի նախկին ԱԺ նախագահ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը…

Հարցը հռետորական է, իսկ պատասխանը՝ ակնհայտ։ Արցախը հանձնել են բոլոր նրանք, որ հանդիսացել են Արցախի անվտանգության երաշխավորը: Անգամ բառախաղը բավարար է հասկանալու, որ անվտանգության ճգնաժամի մեջ մեղավոր է անվտանգության հարցով զբաղվողը, դրա երաշխավորն ու հանձնառուն։

Այնպես որ մեղադրանքային հոշոտումներն անիմաստ են։ Կա Հայաստանի Հանրապետությունը դե-ֆակտո ներկայացնող վարչախումբ, որ 2018 թ․-ին մարդկանց մոլորեցնելու համար Արցախը հայտարարում էր Հայաստանի մաս, ազդարարում էր Արցախի մոտալուտ միանալը Հայաստանի Հանրապետությանը, մինչդեռ իր իրավական և բարոյական պարտքն էր ընդամենն ապահովելն Արցախի անվտանգությունը, ինչը և նրանք «բարեհաջող» կերպով տապալեցին՝ ի գոհացումն իրենց օտարերկրյա տերերի։

Հ.Գ.Իմ լավ ընկերոջ հետ քնարկեցինք թե ո՞վ է մեղավոր...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ