27 08 2019

Իմ համար կապ չունի՝ Փաշինյանի աղջիկն է, թե այսինչյանի. Գևորգ Պետրոսյան



ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս ընդդիմադիրներ որոշ ուժերի կոչ էր արել խորը շունչ քաշել և հանգստանալ:

«Եթե պատանեկության տարիքից նոր դուրս եկած մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականութամբ, ապա գոնե պետք է հարգի քաղաքական հիերարխիան: Անձերից վերանանք, ով ուզում է լինի, իմ համար կարևոր չէ՝ Փաշինյանի աղջիկն է, թե այսինչյանի, թե իմ երեխան է: Եթե երեխան ելնում է, և իր հայրիկի, պապիկի տարիքի քաղաքական փորձառություն ունեցող անձանց ասում է հանգիստ շնչեք, նստեք տեղներդ: Ես դա չեմ ընդունում, ուզում է իմ երեխան լինի, ես դա չեմ ընդունում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասն՝   տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ