Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում խոտածածկ տարածք է այրվել, սակայն բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից:
Կանխվել է հրդեհի տարածման վտանգը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին. սահմանվել է հերթապահություն:
Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը