23  08  2019

Խոսրովի անտառի մոտ հրդեհ է բռնկվել

Խոսրովի անտառի մոտ հրդեհ է բռնկվել

Իշխան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ! ! !

Այսօր առավոտյան ժամը 11։00-ից հրդեհ է բռնկվել Խոսրովի պետ.արգելոցում։ Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում հրշեջ փրկարարական ջոկատները, ոստիկանության աշխատակիցները, Խոսրով պետական արգելոցի աշխատակիցները և տեղի բնակիչները։ Քամին նպաստում է հրդեհի տարածմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր»:

Ավելի վաղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ և Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ