23 08 2019

Աննա Հակոբյանի մասին բացասական հոդվածները կայուն տեղ ունեն. Մեդիա պաշտպան

Աննա Հակոբյանի մասին բացասական հոդվածները կայուն տեղ ունեն. Մեդիա պաշտպան

Մեդիա Պաշտպանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին շարունակում են դրական հոդվածներ հրապարակվել, բայց բացասականներն, այնուամենայնիվ, դեռևս իրենց կայուն տեղն են զբաղեցնում։  Վերջերս լուր տարածվեց, որ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Աննա Հակոբյանի ղեկավարած օրաթերթի համար խմբագիր է փնտրում։

Նախ՝ այս տեղեկությունը քննադատությունների տեղիք տվեց համացանցում, այնուհետև լրատվականների հրապարակումներում քննադատող հոդվածներ հայտնվեցին առ այն, թե խմբագիր Լուսինե Բարսեղյանի ազատման դիմում ներկայացնելուց հետո, «թերթի սեփականատերերը ոչ միայն հետ չեն պահել խմբագրության վաղեմի աշխատակցին, այլ գեթ մեկ օր էլ չեն սպասել, նույն օրը ևեթ հայտարարություն են տարածել՝ նոր խմբագրի փնտրտուքով»։

Ըստ լրատվականի հրապարակումների՝ Աննա Հակոբյանի շարֆերը 200.000-ից 300.000 դրամ արժեն։ Լրատվականների մոտ հարց է առաջացել, թե ի՞նչ գումարներով է տիկին Հակոբյանը այդ գների աքսեսուարներ կարողանում գնել։  Շարունակվում է Ապրիլյան պատերազմում վիրավորված զինհաշմանդամ Հայկ Սեխլիյանի հետ կապված խնդիրների թեմայի արծարծումը։ Նոր հրապարակումների համաձայն՝ Աննա Հակոբյանի հիմնադրամն, այնուամենայնիվ, մերժել է զինվորականին օգնություն տրամադրել, իսկ զինվորականի ընտանիքը ահազանգում է, որ Հայկ Սեխլիյանի վիճակը վատթարանում է։ 

Շարունակում է քննադատության ենթարկվել Աննա Հակոբյանի հիմնադրած բարեգործական կազմակերպությունը։ Ըստ հրապարակումներից մեկի՝ Նարինե Դավթյանի և Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նամակագրության համաձայն՝ Յուրի Նավոյանը Նարինե Դավթյանին առաջարկում է 200.000 դոլարի դոնոր գտնել հիմնադրամի համար, որից հետո վերջինս խոստանում է, որ հանդիպում կկազմակերպի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ