21 08 2019

Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատներին



Օգոստոսի 21-ին ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հայաստանում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առջև բողոքի ակցիա իրականացրեցին և նամակներ հասցեագրեցին դեսպանատներին:

«Նամակում 29 կետեր են, որոնք վերաբերվում են ՀՀ երկորրդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող այն դատական պրոցեսին, որը մեկ տարի ընթանում է և մեկ տարի ընթանալուց հետո այսօր դատական ամբողջ պրոցեսը մտել է փակուղի: Դատարանները դատական նիստ չեն իրականացնում և խախատվում է նախագահ Քոչարյանի իրավունքները խախտվում է արդարացի դատաքննություն իրականացնելու պորցեսները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում քաղբանտարկյալ է, դա ասում ենք ձեզ, քանի որ նախագահ Քոչարյանը մեկ տարի է անժամկետ գտնվում է անազատության մեջ և ենթարկվում է քաղաքական հետապնդման»,- նշեցին աջակիցներից:

Նշենք, որ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նման նամակներ են հանձնել Բարձրագույն դատական խորհրդին, Եվրոմիության ղեկավարին և ՀՀ ում Գերմանիայի ներկայացուցչին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ