Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկում եմ գնալ Մասիս քաղաքի անձնագրային բաժին: Տեսեք թե պետական այդ մարմինը ինչ է անում «բաստիոնի» քաղաքացիների հետ: Նրանց մեծ մասը արցախցիներ են: Իհարկե, արցախցիներին Հայաստանի քաղաքացի չեք համարում, բայց այդ հերթերում կան նաեւ ՀՀ քաղաքացիներ: Մարդիկ առավոտյան ժամը 5-ից հերթ են պահում: Մի ընտանիք 15 օր գնացել է, հերթում կանգնել է, ու էլ չի ուզում գնալ: Հուսալքվել են մարդիկ, նեղացել են՝ երկրից, բոլորիցս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը