Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այս առիթով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա խնդիրը պայմանավորված է ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգին փոխկապակցված այլ համակարգում առաջացած խնդիրներով:
Դրանց կարգավորման ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը