17 08 2019

Արմենակյան փողոցից Տիգրան Մեծի պողոտա հատվածը փակ է

Արմենակյան փողոցից Տիգրան Մեծի պողոտա հատվածը փակ է

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

«Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը», - ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ