16 08 2019

Լարսի ճանապարհին սահմանափակումներ կլինեն

Լարսի ճանապարհին սահմանափակումներ կլինեն

 Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ կմտցվեն:

Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սահմանափակումները կլինեն օգոստոսի 19-22-ը:

«Ավտոճանապարհի 125 կմ-ին Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ օգոստոսի 19-22-ն ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կլինի ազատ»,- հայտնում է դեսպանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ