16 08 2019

Ժամկետային զինծառայողը վթարի է ենթարկվել․ Shamshyan.com

Ժամկետային զինծառայողը վթարի է ենթարկվել․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ 19-ամյա Մուշեղ Հարությունյանը իր վարած Toyota Camry մակնիշի 55 XX 553 համարանիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը։

Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Մ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ