Երևանի Աղյուսագործների 86 հասցեի բնակիչները բողոքում են քանի որ 4 ամիս է կոյուղագիծ չունեն։ Բնակիչների խոսքով շուրջ 20 մարդ է ապրում այդ հասցեում: Բնակիչների խոսքով կոյուղագիծը փակել է իրենց հարևանությամբ բնակվող Վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանը և նրա ընտանիքի անդամները, նրանց թվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավանի նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանը:
Բնակիչները նշում են, որ պատկան մարմիններն անգործություն են դրսևորում:
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նշում է, որ խախտվում են մարդկանց իրավունքները, քանի որ նրանք հնարավոորություն չունեն քաղաքակիրթ պայմաններում հոգալ իրենց բնական կարիքները. «Երբ մարդն առավոտյան արթնանում է և հասկանում է, որ իրավունք չունի գնալ բնական կարիքները հոգալու, սա խայտառակություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը