16 08 2019

Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը գնել են all.me-ի առևտրային հարթակից ME թոքենի միջոցով

Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը գնել են all.me-ի առևտրային հարթակից ME թոքենի միջոցով

Երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը հասանելի են եղել ALL.ME (MЕ) թոքենի՝ all.me հարթակի թվային արժույթի միջոցով:

Համերգը, որի ինֆորմացիոն գործընկերն էր all.me թվային հարթակը, տեղի ունեցավ օգոստոսի 9-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում:

Առաջին անգամ ME թոքենի միջոցով հասանելի են եղել Երևանում կայացած A'Studio համերգի տոմսերը: All.me-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արթուր Վարդանովի խոսքով՝ հարթակի առաջին փորձը բավականին հաջող ստացվեց և մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ ME թոքենի միջոցով վաճառվել է 90 տոմս:

Այս անգամ օգտատերերն ավելի ակտիվ էին meMarket առեւտրային հարթակում, որտեղ  վաճառված տոմսերի քանակը հասավ 250-ի: Տոմսերը հասանելի էին նաև այլ տոմսարկղերում և օնլայն վաճառքի կայքերում: 

Թողարկման պահից սկսած թոքենի սրընթաց գնի աճը պայմանավորված է էկո համակարգով, որում այն գործում է, այսինքն՝ all.me թվային հարթակով: Հայեցակարգը հիմնված է «հարթակ-բիզնես-սպառող» ցանցի շրջանակում փոխշահավետ գործընկերային հարաբերությունների կառուցման վրա:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50%-ը կիսում է օգտատերերի հետ: 

meMarket - ի գործարկմամբ, բոլոր all.me-ի օգտատերերը կարող են անմիջապես իրենց լրահոսից տարբեր ապրանքներ գնել և վաճառել, պարզապես տեղադրելով իրենց էջում, իսկ և վաճառողների վարկանիշը կախված է օգտատերերի մեկնաբանություններից և գնահատականից: Հնարավոր է նաև ապրանքի վերաբերյալ հարցեր ուղղել վաճառողներին:

ME-ն կիրառվում է նաեւ all.me սոց ցանցի սահմաններից դուրս, որպես կրիպտոարժույթ: Առաջին՝ թոքենն արդեն հնարավոր է փոխանակել BTC-ի կամ USDT-ի հետ: Երկրորդ՝ թոքենն ունի լիկվիդայնության շատ գործոններ, ինչը կարեւոր է ինչպես ներդրողների, այնպես էլ այն տնօրինող սովորական օգտատերերի համար:

Նշենք, որ տոմսերի ձեռքբերումը, որի արժեքը որոշվել է դրամով, իրականացվել է МЕ թվային ակտիվի հետ փոխանակումով ` հավաստացնելով իր սեփականատերերի իրավունքները all.me հարթակի ծառայություններում:

Հետևեք մեզ all.me սոցցանցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ