Կարծում եմ, որ ԲԴԽ-ն կամայական որոշում է կայացրել՝ ինձ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակից հանելով: Այս մասին հուլիսի 19-ին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
«Երբ ինձ այդ նույն կազմով ընդգրկեցին առաջխաղացման ցուցակի մեջ, դրանից հետո որեւէ բան չի փոփոխվել, հակառակը միայն դրականն է եղել, ստացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իմ բարեվարքության մասին եզրակացությունը, որը եղել է դրական: Աշխատանքներս գնահատվել է 100/100, հետո չգիտեմ՝ ինչ պատճառով ինձ հանել են ցուցակից: ԲԴԽ-ից՝ որպես վարչական մարմին, ստացել եմ ակտը, իմ կարծիքով՝ ինձ թվաց, թե դա որոշման քաղվածք էր»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը