Little Big խումբն այսօր ինսթագրամի իր էջում հայտնել է երևանյան համերգի չեղարկման մասին։
Խումբը նշել է, որ կազմակերպիչները չեն տվել անվտանգության երաշխիքներ։
Խմբի համերգը նախատեսված էր օգոստոսի 12-ին։ Նրանց՝ Հայաստանում ելույթ ունենալու մասին լուրերը զայրացրել էին շատերին. «Հիշեցնում ենք, որ այս անձը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը