15 08 2019

«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է. գործին խառնվել է Նիկոլ Փաշինյանը

«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է. գործին խառնվել է Նիկոլ Փաշինյանը

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության և մաքրության խնդիրը դարձել է համազգային հարց... Այն այնքան կարևոր է դարձել, որ գործին խառնվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին 1,20–րոպեանոց շոու էր կազմակերպել հանրության համար և փորձում էր այդպիսով երևանցիներին և քաղաքի հյուրերին բացատրել, թե ինչու է Հայաստանի մայրաքաղաքը գտնվում այդպիսի հակասանիտարական վիճակում... Իմ սուբյեկտիվ կարծիքով դա նրանց չհաջողվեց. խոսակցությունը գնում էր ընդամենը «բանսարկության» մակարդակում, քանի որ չկար երրորդ՝ «մեղադրյալ» կողմը՝ «Սանիթեքը», որը պետք է այդտեղ լիներ և պատասխաներ ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի բարձրաձայնած խնդիրներին և ենթադրություններին... 

Ու ընդհանրապես, շատ զարմանալի է, որ գրեթե մեկ տարի մայրաքաղաքը ղեկավարող քաղաքապետը նոր է «բացահայտել», որ «Սանիթեքը» զբաղված է սաբոտաժով...  Ի դեպ, պարզվում է՝ Երևանը մաքուր պահելու համար անհրաժեշտ է 50 աղբատար մեքենա... Մեկ տարվա կտրվածքով Երևանի քաղաքապետարանը գնել է ընդամենը 10 մեքենա... Ի ՞նչ է սա նշանակում... Սա պարոն Փաշինյանի «կործանված» Հայաստան ժառանգելու լոկալ՝ «մայրաքաղաքային» տարբերակն է...

Այսինքն` ինչպես պարոն Փաշինյանն է հասարակությանը փորձում համոզել, որ իր կառավարության կողմից շոշափելի հաջողությունների գրանցման բացակայությունը, իբրև թե, պայմանավորված է կործանված երկիր ժառանգելու պատճառով, և մարդիկ պետք է մոտակա ժամանակներում լավ բանի չսպասեն, նույնն էլ պարոն Մարությանն է ցանկանում հասկացնել երևանցիներին, որ աղբից շատ շուտ չեն ձերբազատվելու, իսկ պարոն քաղաքապետի մյուս խոստումների մասին պետք է ընդհանրապես երևի մոռանալ...

Կամ ի՞նչ է նշանակում պարոն Մարությանի այն հայտարարությունը, որ առաջարկել են «Սանիթեքին» խզել պայմանագիրը և նոր մրցույթ հայտարարել, որին «Սանիթեքը» ևս կարող է մասնակցել, բայց վերջիններս դեմ են... Բա Երևանի քաղաքապետարանը որտե՛ղ է ու ինչո՞ւ չի արձանագրում «Սանիթեքի» անգործությունը և դրա հիման վրա չի խզում պայմանագիրը...  Ի դեպ, լավ կլինի՝ այսպիսի շոուների փոխարեն իշխանությունները գործով զբաղվեն, քանի որ այդ շոուներն անելուց Երևանը չի մաքրվի...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ