15 08 2019

Հայաստանում որսագողությունն արդեն դուրս է եկել հսկողությունից. Որսորդ



«Հայաստանում որսագողությունն արդեն դուրս է եկել հսկողությունից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը՝ տեղեկացնելով, որ իրենք մի շարք որսորդական կազմակերպությունների հետ դիմել են  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի իրենք ևս կարողանան որսագողության դեմ պայքարում օգնել, քանի որ մարմինը թերանում է աշխատանքում, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չեն ստացել:

«Մենք, որ այս ոլորտում շահառու ենք, մենք ինքներս զգում ենք, որ այս ոլորտը մահանում է: Անօրինական որսը տարածվում է ամենաանհավանական տեղերում և ամենաանհավանական միջոցներով»,- նկատեց Սարիբեկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ