Էդուարդ Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ակամա զուգահեռներ
Ուրեմն ինչ-որ մի զորամասի ինչ-որ մի պայմանագրային զինծառայող Ադնակլասնիկով աղջիկ ա «կպցնում», հետո դրա կողմից շանտաժի ա ենթարկվում ու սկսում ա իր զորամասից հետախուզական տվյալներ տալ, որ քամակը փրկի (էստեղ հիշեցնենք անմեղության կանխավարկածի մասին):
Դրան զուգահեռ իրականությունում Բաքվի բանտից Արցախի նախկին նախագահը հարցազրույց ա տալիս, իսկ Երևանում Նիկոլը թափով սկսում ա սահմանազատում, ականազերծում, հողեր ա հանձնում, ծնկաչոք «խաղաղության պայմանագիր» ա մուրում, մենակ թե էդ հարցազրույցը չհրապարակվի:
Էստեղ 2 վատ բան կա.
Մեկն էն ա, որ առաջին իրականության «հերոսին» ԱԱԾ-Ն ձերբակալել ա ու հետաքննություն ա սկսել, իսկ երկրորդին նույն ԱԱԾ-ն ու մյուս ուժայինները ատամներով ու մարմնի մյուս մասերով պահում են իշխանության ղեկին:
Մյուս վատ բանն էլ էն ա, որ չի բացառվում, որ Նիկոլն էլ իր ուժայիններին ա «ադնակլասնիկում» վերբովկա արել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը