«Օրեր առաջ մենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգտնություն ուղարկեցինք Սիրիա: Մոտ 140 տգոննա բեռը օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա: Մեր մոտից մարդ կլինի այնտեղ, որոնք հանձնումը կիրականացնեն: 52 տոննա մսի պահածո, ձկան պահածո 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նա չոր օրապահիկ14,5 տոննա»,- կառավարության նիստում զեկուցեց Արտակարգ իավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նաև անդրադարձավ հրդեհներին, որոնք վերջին շրջանում ակտիվացել են:
Նախարարը նշեց, որ կրակի մի օջախը հանգցնում են, մյուսն աննկատելի առաջանում է, որը նաև Խոսրովի անտառում է նկատվել:
Իսկ վարչապետն արձագանքելով Ցոլակյանին՝ ՀՀ քաղաքացիներին կոչ արեց բնության միջավայրում գտնվելիս ցուցաբերել պատասխանատվություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը