14 08 2019

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հարցով փորձաքննության վերջնական եզրակացությունը։ Այս մասին  հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն եւ այսօր երկլեզու տարբերակով  հասանելի է հանրությանը:

Եզրակացությանը կարող եք ծանոթանալ ստորև.

 Մաս 1

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

ՄԵՄՈՐԱՆԴՈւՄ  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ