12 08 2019

Սյունիքում հրդեհի մարմանը մասնակցում է 150-ից ավելի փրկարար, զինվոր, ոստիկան



Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ նախնական տվյալների՝ եղևնու և գիհու անտառը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից:

Հիշեցնենք, րո հրդեհը բռնկվել է օգոստոսի 11–ին։ Ըստ ԱԻՆ–ի՝ հրդեհը մեկուսացվել է այսօր՝ օգոստոսի 12–ին ժամը 09:46-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ