«Ամեն օր էլ տեսնում եք, որ աղբը մեր քաղաքում անասելի շատ է, իհարկե, սա խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին: Ես այստեղ միտում եմ տեսնում հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիոն նշանների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Ըստ Աղեկյանի՝ քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում. «Մենք զգուշացրել էինք, որ ամռանն աղբահանության վիճակը վատ է լինելու, բայց այսօր քաղաքացիներս հասանք այն կետին, որ քայլում ես ու փսխելու ցանկություն է առաջանում, քայլում ես ու աղբը փաթաթվում է ոտքիդ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը