06 08 2019

Հայաստանը թևակոխում է էկոլոգիական ճգնաժամի փուլ. Փորձագետ



«Հայաստանը թևակոխում է կոլոգիական ճգնաժամի փուլ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոէկոլոգիայի և  ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյան:

Նա անդրադառնալով արագիլների յուղանյութով պատվելուն, նշեց՝ այդպիսի աղտոտվածությունն ու կեղտը, յուղային զանգվածը՝ Հրազդանով մեկ չի կարող մնալ աննկատ, այդ երևույթի առկայությունը, խոսում է այն մասին, որ պատասխանատու մարմինները բավականաչափ ուշադրություն չեն դարձնում խնդրին. «Մեր գիտարշավների ժամանակ բնակիչներից անընդհատ լսում ենք, որ Հրազդան գետի հատվածում, կաշվի գործարանից հետո ընկած տարածքում, ամեն առավոտ բաց են թողնվում ինչ-որ վատ հոտ արձակող հեղուկ, փրփուր ևա այլն: Եթե մենք լսել ենք, ուրեմն բնապահպանական տեսչությունն էլ լսած կլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ