Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ազատ Ադամյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ապակին բաց լինելու հանգամանքից, Ամիրյան փողոցի 22 շենքի բակում կայանված Lada Priora մակնիշի 35 XX 861 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, դրամապանակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Ադամյանը ոստիկաններին հայտնել է, որ դրամապանակում եղել է գումար, իր անվամբ «Արարատ» բանկի բանկային քարտը և անձնագիրը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Ադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ադեկվատ» հասարակական կազմակերպության փոխնախագահն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը