05 08 2019

Քաղաքապետարան-Սանիտեք, մեզ պետք չեք. Panorama.am

Քաղաքապետարան-Սանիտեք, մեզ պետք չեք. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Լուրջ։ Այնպես էլ մի ասուլիսներ են անում, հանրությանը բացատրում, թե հակառակ կողմը ինչով է մեղավոր։ Մեզ ինչ։ Մենք քաղաքապետարան-Սանիտեք մԵզանսցենային վաղուց ենք տեղյակ։ Աղբավայր եք դարձրել Երևանը ու «տղավարի» հարցե՞ր եք լուծում լեզվակոխով։

Ձեր ասածները պատճառաբանությունները, մեղադրանքները, հոխորտանքները, կավեէնային մարզային մակարդակի ծաղրը քաղաքացիների պետքը չէ։

Ես համոզված եմ, որ երկուսդ էլ ձեր պարտականությունները չեք կատարել այնքան, որ կարելի է ոչ միայն լուծարել քաղաքապետարան-Սանիտեք պայմանագիրը, այլև՝ միանգամայն բնականորեն Երևանի քաղաքապետը պիտի հրաժարական տա։

Ինչ մի «բազար» եք բացել, պարոն Մարության, թե՝ «երևանցու հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»։ Դուրս եկեք քաղաք, տեսեք։ Շանտաժը հեչ, քաղաքը ...-ի մեջ է կորել։

Ու ձեր կարծիքով մենք սպասում ենք, որ դուք իրար հետ հարցե՞ր պարզեք։ Օ, ոչ։ Մենք ակտիվ հիասթափվում ենք այնքան, որ նույնիսկ տաքսիներում վարորդները ձեր անունն են անընդհատ շոշափում... եթե հասկացաք ինչի մասին է խոսքը։

Ինչ սպասել։ Եթե նույնիսկ ամբողջ քաղաքը հանուն ձեզ ոչինչ չուտի, էլի աղբը կա ու կա։

Ու դուք, պարոն Մարության, բացարձակ կառավարման կարողություն չունեք, էլ չեմ ասում հմտության մասին։

Որտեղից այդ դեպքում այս ինքնավստահությունը, երբ քաղաքը աղբի մեջ, իսկ դուք շարունակում եք Սանիտեքի հետ խաղեր խաղալ՝ հույս ունենալով հանդիսատեսի։

Հանդիսատես չկա։ Ոչինչ այնքան չի հիասթափեցնում, որքան փնթիությունը՝ մտքի, խոսքի, գործի, քաղաքի...։

Ու տեսեք՝ եթե օրինակ վարչական օրենսգրքին հետևեիք ու պարզապես բյուջե լցնելու մասին չմտածեիք, կարող էիք տուգանքի փոխարեն հանրօգուտ աշխատանքի պարտադրել։ Քանի որ ձեր տուգանքներից քաղաքը չի մաքրվում, իսկ ստիպողական աշխատանքից՝ կմաքրվեր։

Ու տեսեք՝ քանի ընկերություն կա քաղաքում, որ տեսակավորված աղբ է... ստանում քաղաքացիներից։ Քաղաքացիները ձեզնից շատ անգամ պատասխանատու են հոգացավ ու ոչ ժլատ։ Քանի որ հավաքում են պլաստիկը, վճարում ընկերությանը, որ որպեսզի քաղաքն ու աղբավայրերը ավելորդ չծանրացնեն «չլուծվող» աղբով։

Կարող էիք սոցիալական ծրագիր մշակել, համագործակցել այդ ընկերությունների հետ, քաղաքացիներին կոչ անել պլաստիկը գոնե հանձնել վերամշակող ընկերություններին, իսկ վճարի դիմաց աղբահանության գումարից մինուսել։

Նկատե՞լ եք քանի մարդ է աղբ քչփորում։ Գալիս են տոպրակներով, սկսում արդեն թափած աղը «մաղել»՝ հագուստ, հաց, պլաստիկ,...

Ու տեսեք... Չէ, դուք լուծումներ չեք տեսնում։ Ինչը ապացուցում է, որ խնդիրներն էլ չեք տեսնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ