02 08 2019

Թուրքիայում ավտոբուս է այրվել․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ավտոբուս է այրվել․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում ավտոբուս է հրդեհվել, որում 37 մարդ է եղել: Հրդեհի և թունավոր գոլորշիով թունավորվելու հետևանքով կա նվազագույնը 5 զոհ և 15 տուժած։ Տուժածները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրին։

Ավտոբուսում բռնկվել է սրճեփ սարքը, վարորդն ուղևորներին խնդրել է դուրս գալ ավտոբուսից, դուրս գալու պահին հրմշտոց է սկսվել։

Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ