ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցներին զանգվածաբար ազատելու ահազանգերի վերաբերյալ։
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։
Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։
Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օդակայանի աշխատակիցներն ահազանգել էին խտրական վերաբերմունքի և աշխատանքից ազատելու մասին, իսկ օդանավակայանը հերքել էր այդ տեղեկությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը