01 08 2019

Հայերի հանդեպ խտրականություն չկա․ Սոչիի օդանավակայանը հերքում է

Հայերի հանդեպ խտրականություն չկա․ Սոչիի օդանավակայանը հերքում է

Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքել է կառույցի աշխատակիցների հայտարարությունն առ այն, որ հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, և նրանց աշխատանքից հեռացնում են։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։

«Ընկերության համար վիրավորական հայտարարությունների հետ կապված՝ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անառարկելի առավելությունը: Կադրային հարցերով որոշումները մշտապես հիմնվում են կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում եղած էթնիկ նորմերի հիման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելումով, որ հայկական ազգանունով մարդիկ բոլոր ազատվածների 3 տոկոսն են կազմում։

Հիշեցնենք, որ օդանավակայանի աշխատակիցները հայտարարությամբ էին հանդես եկել՝ ահազանգելով, որ հայկական ազգանունով աշխատակիցներին զանգվածաբար հեռացնում են աշխատանքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ