02 08 2019

Նորագավիթի ավտոմաքսատունը և տարածքի բանկերը կաշխատեն նաև շաբաթ-կիրակի օրերին

Նորագավիթի ավտոմաքսատունը և տարածքի բանկերը կաշխատեն նաև շաբաթ-կիրակի օրերին

Օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) եւ Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) եւ Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի եւ այլ գործարքներ։

Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաեւ տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երեւանի քաղաքապետարանի եւ ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները»,–գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ