Այսօր՝ մարտի 9-ին, ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ շենքի դիմաց՝ պահանջելով չբարձրացնել ավտոմեքենաների մաքսազերծման գումարները:
«Իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվում մաքսային մարմնի կողմից: Նրանք այս գները համարում են ոչ հավաստի և ցանկանում են երկու անգամ թանկացնել: Սրանք այն մեքենաներն են, որոնք կարող ենք գնել Եվրոպայից, Վրաստանից: Հիմա մենք գնում ենք անսարք մեքենան Վրաստանում երկու ամսում այն վերանորոգում ենք նոր ներմուծում Հայաստան: Հիմա ես անսարք մեքենան բերեմ Հայաստան, մաքսազերծեմ, հետո հետ տանե՞մ: Այսինքն՝ իրենք ուզում են, որ այն փողը, որ ես ներդնում եմ մեքենան սարքելու վրա, դրա 40-50 տոկոսն էլ ուզեն: Կամ ես մեքենան բերում եմ, տրանզիտ համարներով վաճառում եմ, Հայաստանում չեմ քշում, բնապահպանական վճարն ինչո՞ւ պետք է վճարեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը