Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը), որտեղ տեղակայված են մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցները:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը