31 07 2019

Վարչապետը փոխմարզպետի է ազատել

Վարչապետը փոխմարզպետի է ազատել

Վարչապետի` հուլիսի 31-ի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալը: Որոշումը ստորագրվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, ով փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, նրա արձակուրդի ժամանակ:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ