Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնել են, որ մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից»,-նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը