30 07 2019

Քաղաքացին մաքսային խնդիրների պատճառով ինքնավնասում է կատարել․ Shamshyan.com

Քաղաքացին մաքսային խնդիրների պատճառով ինքնավնասում է կատարել․ Shamshyan.com

Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց տեղափոխվածն Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։ Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ