29 07 2019

Ռուսաստանում մոտ 3 մլն հեկտար անտառ է այրվում

Ռուսաստանում մոտ 3 մլն հեկտար անտառ է այրվում

Ռուսաստանում` Սիբիրում, անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել` ընդգրկելով  ավելի քան 3 մլն հեկտար տարածք. հայտնում է BBC-ն:

Հրդեհները  մոլեգնում են ՌԴ մոտ 10 շրջանում ՝ Իրկուտսկ և Տյումեն մարզերում, Կրասնոյարսկում, Խաբարովսկում, Պերմի և Անդրբայկալյան տարածաշրջաններում, Յակուտիայում, Բուրիաթիայում և Յամալո-Նենեցյան ինքնավար մարզում:

Հասանելի վայրերում անտառային հրդեհների մարման և մեկուսացման աշխատանքներին մասնակցում  է ավելի քան 2715 մարդ , 343 միավոր տեխնիկա, այդ թվում` 28 օդանավ:

Այնուամենայնիվ, հրդեհի գլխավոր օջախը գտնվում է դժվարամատչելի վայրում:

Լրատվամիջոցի տեղեկացամբ`մարման ծախսերը գերազանցում են հնարավոր վնասի չափը, և կրակի դեմ պայքարն ընթանում է միայն բնակավայրերին կամ ենթակառուցվածքային օբյեկտներին սպառնալիքի պարագայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ