ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները, հուլիսի 27-ին, գիշերը ժամը 01:15-ի սահմաններում՝ «Զանգեզուր» արգելավայրում, Քաջարան համայնքի «Աջիբաջ» բնակավայրի տարածքում կանգնեցրել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 NS 687 համարանիշի ավտոմեքենա և բեռնախցիկում հայտնաբերել են խոշոր չափի ձկնատեսակ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ դա եղել է 80 հատ՝ ընդհանուր 10 կգ կշռով «կարմրախայտ» տեսակի ձուկ, որի որսը արգելված է:
Աղբյուրի տեղեկություններով ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է էլեկտրական սարք: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ մեքենայում գտնվող անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը