«Սատանի կամրջից» այսօր՝ հուլիսի 27-ին ընկած 16-ամյա տային ուղղաթիռով հասցրել են Երևան։
Հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։
Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, այնուհետև ուղղաթիռով տողափոխվել Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Վիճակը ծանր է, բայց կայուն։ Գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը