27 07 2019

ԲԴԽ-ն մեռնում է՝ չծնված. Գևորգ Պետրոսյան

ԲԴԽ-ն մեռնում է՝ չծնված. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը: Սա հեքիաթ՞ է, թե՞ իրականություն... Հաստատ՝ ոչ առաջինը... Եթե մի ամբողջ համակարգի ներկայացուցիչներին հրապարակավ անվանում են վնգստացող (ներողություն՝ բառը կրկնելու համար), ուրիշ ո՞ր մարմինը պետք է արձագանքեր այդ գնահատականին, եթե ոչ՝ ԲԴԽ-ն:

Ի՞նչ անկախ դատական համակարգի մասին խոսք կարող է լինել, երբ դատավորներին նույնացնում են շների հետ (ինձ թող ներեն մեր արժանապատիվ դատավորները)... Ես կարծում եմ, որ դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը ներառում է ամենից առաջ դատավորների արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններն ու գործողությունները դատապարտելը։  Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել... Այս ի՞նչ սպիտակ սպանդ է: Նսեմացված դատավորը չի կարող անաչառ լինել... Դժվար է՞ այդքանը հասկանալը... Լավ, դատավորներն այլևս ում՞ գրպաններում փնտրեն իրենց անկախության երաշխավորումը՝ գուշակ Վանգայի՞, Շանել Սյուզիի՞, թե՞ Հայ ավանդական արժեհամակարգի նվիրյալ պաշտպան Արթուր Սաքունցի... Սկսում եմ անհանգստանալ. մի՞թե այս կառույցը հավակնում է համալրել մեռելածին հաստատությունների շարքերը: Եվ, եթե այդ այդպես է, ապա չարժե՞ գալիք սահմանադրական փոփոխություններում ներառել նաև ընդհանրապես նման մարմնի գոյության նպատակահարմարության հարցը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ