Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում:
«Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։
Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ վարչության պետին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական և կազմակերպչական հմտությունները կնպաստեն անձնագրային և վիզաների վարչության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու ու այդ կերպ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը ամրապնդելուն»,- ասված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը