«Այդ օրենքի հետ կապված երբ մենք պայքարում էին այդ օրենքի դրույքների դեմ մասնավորապես ն շեվց, որ երեխաներին առանց ծնողերի չի կարելի ապաստան տեղափոխել: Այդ օրենքն այսօր բարեփոխման կարիք ունի: Մենք ասում ենք, որ ապաստարանը պետք է լինի պետական կառույց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Yerevan.today-ի հարցին, թե մինչև այժմ գործող բռնության կանխագելման մասին օրենքի վերաբերյալ ինչ կարծիք ունի, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ իրենց ամենամեծ մտահոգությունը վերաբերում է երեխաներին. «Չափահաս մարդն իրավունք ունի անել այն, ինչ ուզում է: Բայց եթե փոքր տարիքից սովորեցնենք երեխաներին, պատկերացրեք, թե ինչ կլինի: Բոլորս էլ դեռահաս եղել ենք: Պահեր են լինում, երբ դու ինքդ էլ չգիտես, թե ով ես: Ընտանիքիդ անդամների հետ կռվում ես, գերլարված ես և այլն: Պատկերացրեք, որ այդ պահին տղա երեխան մտածի, որ ինքը գեյ է ու գնա փորձի, հետո պարզվի, որ գեյ չէ: Այդ հոգեբանական տրավման կմնա ամբողջ կյանքում: Մենք ասում ենք, որ պետք է հեռու մնալ երեխաներից: Թող դառնան 18 տարեկան ու որոշեն: Չափահաս դառնալուց հետո թող որոշեն: Մյուս հարցը վերաբերում է երեխաների որդեգրմանը: Բնական է, որ միասեռականներ կողմից որդեգրված երեխան կարող է այլ կերպ մտածել»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը