24 07 2019

Մեր գործն անելիս չենք ասում՝ վայ, սա «Սորոս» է, սա՝ ընդդիմադիր. Վալերի Օսիպյան



«Մեր գործառույթները և պարտականությունները՝ չի սահմանափակվում անձանց, մարդկանց քանակով, կամ մարդկանց պատկանելությունով, նրանց ով լինելով և այլն: Մենք բոլորի ոստիկաններն ենք: Ես բոլորի ոստիկանապետն եմ, անգամ հանցագործի ոստիկաններն ենք: Այստեղ Սորոս և այլն, բացել-փակելու խնդիր չկա: Ահազանգի դեպքում մենք պարտավոր են արձագանքել՝ անկախ նրանից, թե ով է, ու չենք կարող ասել՝ «վայ, սա «Սորոս» է, սա ընդդիմադիր է: Մենք պարտավոր ենք արձագանքել և իրավական գնահատական տալ»,- հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Yerevan.today-ի լրագրողի հարցին՝ թե ինչու Սորոսի գրասենյակի շրջափակումը ոստիկանությունը շատ արագ բացեց, սակայն մեկ տարի է Ամուլսարի շրջափակման հարցը չի լուծվում, ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանապետը «Ամուլսարի» հետ կապված՝ ակտիվիստների մասով նշեց. «Կա քրգործ հարուցված, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ՝ ներխուժումը դադարեցնելու, և ոստիկանները կատարել են այդ վճիռը: Ներկայումս սպասում ենք փորձաքննության եզրակացությանը, և այդ պարագայում մենք որոշում կկայացնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ