24 07 2019

Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն է գրանցվել

Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն է գրանցվել

«Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ ստուգումն իրականացվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետ համատեղ ծրագրի շրջանակում:

«Կեռասի, ծիրանի և ելակի մեջ երկաթի, վիտամին C-ի, նատրիումի և կալցիումի պարունակությունը չի համապատասխանել տվյալ մթերքների համար ավանդական ցուցանիշներին»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ շեղումների պատճառ կարող են լինել կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև հողի մեջ հանքանյութերի բացակայությունը:

 Մրգերի մեջ սակայն ծանր մետաղներ չեն հայտնաբերվել, դրանք  համապատասխանել են անվտանգության պահանջվող նորմերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ