20 07 2019

Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ. Politik.am

Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ. Politik.am

Politik.am-ը գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Գյումրիում։ Գյումրեցիներին բարկացրել է այն փաստը, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջակայքը պատնեշված է։ Այս առիթով օգտատեր Անժել Վարդանյանը հրապարակել է լուսանկար և գրել․«Փաստորեն Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ողջ շրջակայքը պատնեշված է, որ ժողովուրդը չկարողանա մոտենալ իր վարչապետին»։

Փաշինյանը ըստ էության հասկանում է, որ իրենից շատերն են դժգոհում և եթե քաղաքացիներին թույլ տրվի մոտենալ իրեն, ապա «ժողովրդի վարչապետի» կերպարը հոդս կցնդի և կպարզվի, որ իրականում նրան շատերը չեն ընդունում։ Պատնեշված փողոցներով պատահական մարդիկ չեն կարողանա անցնել, բայց ըստ գյումրեցիների կան կան պատրաստված մարդիկ, որոնց թույլ է տրվելու ներս մտնել, որպեսզի ապահովեն «ժողովրդի վարչապետի» կերպարի կենդանությունը։ 

Փաշինյանի այցից առաջ Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ։ Քաղաքացիներն, ըստ էության, իրենց անհամաձայնությունն են հայտնում Փաշինյանի վարած քաղաքականությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ